211652_close_icon
views-count10978 դիտում article-date 14:19 05-05-2018

Բարսելոնում ձերբակալել են «Բրիտանիայի ամենաորոնված մարդուն»

Բարսելոնայի ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա Ջեյմի Ակուրին։ Նրան անվանում էին «Բրիտանիայում ամենաորոնվող տղամարդ», հաղորդում է BBC-ն։ Ակուրը կասկածվում է թմրանյութերի խոշոր քանակի մատակարարում կազմակերպելու մեջ։ Հետաքննությունն ու որոնողական աշխատանքները նրա նկատմամբ ընթանում էին դեռևս 2016 թվականից։ Օպերացիան իրականացրել են Մեծ Բրիտանիայի ազգային քրեական գործակալության և Իսպանիայի Ազգային ոստիկանության ծառայողները։ Ակուրը ձերբակալվել է մայիսի 4-ին, Բարսելոնում գործող մարզասրահներից մեկի մոտակայքում։ Ներկա պահին նա սպասում է մադրիդյան դատարանի վճռին, որի ժամանակ էլ որոշվելու է վերջինիս արտաքսման հարցը Միացյալ Թագավորություն։

Նմանատիպ նյութեր