211652_close_icon
views-count36987 դիտում article-date 09:44 05-05-2018

Երկրաշարժ Կոտայքի մարզի Զովունի գյուղի մոտ. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07։13-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.240 և արևելյան երկայնության 44.500աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր