211652_close_icon
views-count3803 դիտում article-date 09:42 05-05-2018

ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում սահմա­նադրական ճգնաժամ է սպասվում: Սա այն բանից հետո, երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, բայց ամեն գնով փորձի ձա­խողել Հայաստանում խորհրդարանա­կան արտահերթ ընտրությունների անց­կացումը: Ըստ այդմ, Հայաստանում կս­տեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն, կոշտ դիմադ­րություն: Եվ հատկապես օրենսդիր իշ­խանությունը վայրկյան անգամ չի վարա­նի տարատեսակ խոչընդոտներ հարուցելու գործադիրի ճանապարհին՝ ձախողե­լու վերջինիս ծրագրերը: Գործադիր իշխանությունը կգլխավո­րի Ն. Փաշինյանը, որին ՀՀԿ խորհրդա­րանական մեծամասնությունը «հոգու խորքում» դեմ է: Փաշինյանին հեշտու­թյամբ կհաջողվի ձևավորել իր ժամա­նակավոր կառավարությունը, քանի որ նախարարներին նշանակում է նախա­գահը՝ վարչապետի առաջարկությամբ: Եթե անգամ նախագահը հրաժարվի ստորագրել Փաշինյանի առաջադրած կադրերին աշխատանքի նշանակելու հրամանագիրը, ապա Սահմանադրու­թյան համաձայն՝ միևնույն է՝ այն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով: Իսկ ՀՀԿ-ն դե յուրե կշարունակի մնալ իշխանության ղեկին՝ որպես խորհրդարանական մեծա­մասնություն: Դա հնարավորություն կտա ՀՀԿ-ին էապես ազդել օրենսդրական դաշտում որոշումներ կայացնելու գոր­ծընթացի վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր