211652_close_icon
views-count9801 դիտում article-date 09:13 05-05-2018

Մայիսի 8-ից հետո երկնային մանանա չի թափվելու. անցնելու ենք շատ դժվար ուղի. Հրանտ Թոխատյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պատմել է, որ Արմեն Ամիրյանն օրերս ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց առաջ խորհրդակցել է մի խումբ արվեստագետների հետ: «Մենք միասին ենք խորհրդակցել, և այդ խորհրդակցության արդյունքում է կայացվել հրաժարականի որոշումը: Ինձ հետ պարոն Ամիրյանի մոտ եղել են Էդուարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը: Մենք ունեցել ենք բավական հետաքրքիր զրույց: Նախարարության մոտ հավաքվածներին չգիտեմ` ինչ էր թվում, բայց ես բարձրացել էի իմ ընկեր Արմեն Ամիրյանի մոտ, և մենք ընկերներով նրան ասացինք, որ հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը: Եվ դա չուշացավ»,- ասել է Թոխատյանը: Նա խոսել է նաև համաժողովրդական շարժման հաղթանակի մասին` ասելով, թե հաղթանակը միայն տոնակատարությունները չեն, և հաղթանակը պահելն ամենօրյա գործընթաց է: «Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու: Անցնելու ենք շատ դժվար ուղի, որովհետև դեռ պարզ չէ, թե հին իշխանությունից մեզ ինչ ժառանգություն է մնացել»,- նշել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր