211652_close_icon
views-count24638 դիտում article-date 19:56 04-05-2018

Պարգևատրվեցին ՀՀ ոստիկանության պետի հրամաններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհվեց Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը: Ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախություն եւ անձնազոհություն ցուցաբերելու համար Արա Շախգուլյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետմահու պարգեւատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն եւ անձնազոհություն ցուցաբերելու համար, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը հետմահու պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ Ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգեւատրվել է նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Արամ Մկրտչյանը, ում վնասվածք էր պատճառել հանցագործը։ Հանցագործին վնասազերծելու ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Վաղինակ Սարգսյանը ոստիկանության պետի հրամանով, պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։ Ոստիկանությունը կարեւորում է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում քաղաքացիների համագործակցությունը, ոստիկանության ծառայողներին ցուցաբերած աջակցությունը: Հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցած քաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը, ոստիկանության պետի հրամանով, պարգեւատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/03/1095188/]ավելի վաղ[/url] դեպքի վայրց հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 3-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս էր մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։ Նրան փախուստի պահին բռնել էին քաղաքացիները, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել էին նրան, ով մինչ ատամները զինված է եղել, ու եթե քաղաքացիները չվնասազերծեին ճիվաղին, ապա նա գողոնով կանհայտանար ու միայն արդեն, երբ հանցագործին քաղաքացիները բերանքսիվայր գցել էին գետնին, ժամանած ոստիկանության ծառայողները նրան տեղափոխեցին անհայտ ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում էին դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էր հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք։ Դեպքի վայրում զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ժամը 14։25-ի սահմաններում HSBC բանկի՝ Կոմիտասի պողոտա և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում են կատարել, և ճիվաղը եղել է դանակով, նռնակով, հրացանով, ով արդեն բանկում վիրավորել էր աշխատակիցներից երկուսին, որոնցից մեկը մահացել էր։ Զինված տականքին փախուստի պահին վնասազերծել էին ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ։ Դիմադրություն ցույց տալու ժամանակ ոստիկանության ծառայողներից մեկը վիրավորում էր ստացել։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Տ. Թամամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարել է ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, իսկ գողացված գումարը կազմում է մոտ 320 հազար ԱՄՆ դոլար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր