211652_close_icon
views-count10094 դիտում article-date 14:44 04-05-2018

«Ռեալը» «Բարսելոնայի» հետ կխաղա կիսառեզերվային կազմով

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնայի» հետ խաղում կազմի փոփոխություններ է անելու: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին նախապատրաստվելու համար մադրիդցիները մտադիր են ոչ հիմնական կազմով խաղալ: Զիդանը խորհրդակցել է իր շտաբի հետ և չի ցանկանում խաղադաշտ մտցնել Ռոնալդուին, Ռամոսին, Նավասին, Մարսելոյին և Մոդրիչին, որպեսզի նրանց զերծ պահի վնասվածքներից: Մադրիդյան ակումբը ՉԼ-ի եզրափակիչը համարում է մրցաշրջանում իրենց կարևորագույն խաղը, այդ իսկ պատճառով մնացած բոլոր խաղերին հիմնական կազմով չի լինի: «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Կատալոնիայում:

Նմանատիպ նյութեր