211652_close_icon
views-count3161 դիտում article-date 13:29 04-05-2018

Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ մայիսի 8-ին Հայաստանը կունենա ընտրված վարչապետ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ մայիսի 8-ին խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքներով Հայաստանը կունենա ընտրված վարչապետ: «Մեր որոշումը կլինի միասնական, և մենք մայիսի 8-ին կունենաք վարչապետ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց նա: Դիտարկմանը, թե նախկինում էլ էին այդպես ասում, սակայն մայիսի 1-ին դեմ քվեարկեցին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյանը պատասխանեց, թե. «Դուք լավ չեք հետևում: Նախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանը, իսկ այժմ մենք կօժանդակենք»: Հարցին՝ ՀՀԿ-ից կլինե՞ն մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյանն ասաց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի»: Անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ն ազա՞տ է քվեարկելու, Վահրամ Բաղդասարյանը խնդրեց թույլ տալ, որ դա խմբակցությունը որոշի:

Նմանատիպ նյութեր