211652_close_icon
views-count3488 դիտում article-date 12:17 04-05-2018

Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Խորհրդարանում ՍԴ անդամի ընտրության քվեարկության արդյունքներով Էմիլ Բաբայանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրվեց: Քվեարկության արդյունքները հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը: Նա հայտնեց, որ ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը Ազգային ժողովի 105 պատգամավորներից մասնակցել է 54-ը, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չի ճանաչվել: Է. Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 51, դեմ՝ 3 պատգամավոր: «Այսպիսով, Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը: Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանը պետք է ստանար պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը՝ 63 ձայն: Մինչ քվեարկությունը, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Նմանատիպ նյութեր