211652_close_icon
views-count29715 դիտում article-date 11:21 04-05-2018

Մարտական դիրքում 20-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր