211652_close_icon
views-count3203 դիտում article-date 10:38 04-05-2018

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագծերից մեկի քվեարկության ժամանակ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ և հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը չի մասնակցելու: ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությանը: ՀՀ նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Նմանատիպ նյութեր