211652_close_icon
views-count4424 դիտում article-date 09:48 04-05-2018

Մաղարիչ՝ 40-հազարական դրամ. ավարտական դասարաններում դրամահավաք է. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով այս օրերին մի շարք դպրոցներում ակտիվ դրամահավաք է: Ու չնայած պատասխանատուները հայտարարում են, թե բոլոր կրթօջախներում գումար հավաքելն արգելված է, այսուհանդերձ մեր ահազանգող քաղաքացիները նշում են, որ մայրաքաղաքի դպրոցներում ավարտական քննությունների համար մեծ գումարներ են պահանջում: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանում Երևանի թիվ 122 ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտից տնօրենի համար որպես «մաղարիչ» պահանջում են 40-հազարական դրամ, որպեսզի քննությունները «հարթ» անցնե և «նորմալ» գնահատականներ դրվեն ավարտական վկայականներում: Դպրոցում կա երեք ավարտական 9-րդ դասարան, որտեղ սովորում է 20-22 աշակերտ, գումարի չափի մասին կարելի է արդեն պատկերացում կազմել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր