211652_close_icon
views-count29963 դիտում article-date 23:35 03-05-2018

Մոսկվայի դատարանը հաստատել է գործարար Սերգեյ Խաչատուրովի ակտիվների վրա կալանք դնելու որոշումը

Մոսկվայի Բասմանի դատարանը հաստատել է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի յուրացնելու գործով մեղադրվող «Ռոսգոստռախ» խմբի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովին պատկանող ընկերությունների հաշիվների վրա կալանք դնելու որոշումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բասմանի դատարանն ապրիլի 19-ին իրականում կալանք է դրել Խաչատուրովի գործով»,- ասել է Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Յունովա Ցարեվան՝ պատասխանելով հարցին, արդյոք դատարանը կալանք է դրել գործարար Սերգեյ Խաչատուրովի գումարների և արժեթղթերի վրա: Միաժամանակ, Ցարեվան չի հստակեցրել կալանքի դրված միջոցների չափը:

Նմանատիպ նյութեր