211652_close_icon
views-count7753 դիտում article-date 16:37 03-05-2018

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրվեց վարչապետի թեկնածու

ՀՀ ազգային ժողովում այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: ԱԺ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Անհրաժեշտ 35 ստորագրության փոխարեն Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու փաստաթղթի տակ ստորագրել է 41 պատգամավոր: Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ ԱԺ-ն վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի, և արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Նմանատիպ նյութեր