211652_close_icon
views-count13038 դիտում article-date 14:32 03-05-2018

Յուրգեն Կլոպ. Սա ինչ որ խելահեղություն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ռոմայի» հետ հանդիպման արդյունքը (2:4): «Դա գժական խաղ էր: Մրցակիցը ամենուրեք ռիսկի էր դիմում և մենք նրանց պատժում էին հակագրոհներով, բայց հետո՝ բաց էինք թողնում: Ազատ տարածությունները շատ էին: Մեր պաշտպանությունը շատ խորն էր գործում, այդպես չի կարելի խաղալ: Մենք շատ համբերատար էինք: Սովորաբար մենք շատ ավելի լավ ենք խաղում, գիտեք: Ֆուտբոլիստների մեծ մասը առաջին անգամ էր խաղում կիսաեզրափակիչում, նորմալ է, որ նրանք հուզվում էին: Դա շատ դրամատիկ էր, շատ ավելի, քան՝ կցանկանայի: Մենք ԱՊԼ-ում երկու կարևոր խաղ ունենք, իսկ հետո՝ եզրափակիչն է, որտեղ կփորձենք մեր առավելագույնը ցուցադրել: Տղաները իրենց ֆուտբոլով, բնավորությամբ վաստակեցին հաղթանակը: Սա ինչ որ խելահեղություն էր: Ես հաշիվն եմ մոռացել: 7:6՝ այդպես չէ՞: Անհավանական է», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր