211652_close_icon
views-count3378 դիտում article-date 14:27 03-05-2018

ՀՀԿ-ն հաստատում է, որ կաջակցի ժողովրդի թեկնածուի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուն. Նիկոլ Փաշինյան

ՀՀԿ-ն հաստատում է, որ կաջակցի ժողովրդի թեկնածուի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուն: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ արդյունքները հաստատվել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ այսօր ունեցած հանդիպմանը «Իմ քայլը» շարժման առաջնորը հավելեց, որ արդեն իսկ հավաքված են անհրաժեշտ թվով ստորագրություններ և իր առաջադրումը կարելի է փաստ համարել: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի ընտրություն:

Նմանատիպ նյութեր