211652_close_icon
views-count4728 դիտում article-date 16:12 03-05-2018

Սիրիայում վթարված կործանիչի հրամանատարը մայոր Ալբերտ Դավիդյանն է եղել

Սիրիայի երկնքում, Միջերկրական ծովի վրա ռուսական Су-30СМ կործանիչի վթարի հետևանքով զոհվածներից մեկը՝ անձնակազմի հրամանատարը, ազգությամբ հայ մայոր Ալբերտ Դավիդյանն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ցավալի համարելով կատարվածը: TASS գործակալության փոխանցմամբ էլ, ինքնաթիռն ընկել է «Խմեյմիմ» օդանավակայանից թռչելուց հետո: Վթարի նախնական պատճառը շարժիչն էր, որի մեջ թռչուն էր ընկել: Ավիավթարի արդյունքում զոհվել է նաև մյուս օդաչուն:

Նմանատիպ նյութեր