211652_close_icon
views-count3783 դիտում article-date 10:40 03-05-2018

Բանկային համակարգը դիմագրավեց. վտանգներն արդեն անցյալում են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի բացասական ազդեցություններ կարող էին թողնել մի քանի ոլորտներում: Դրանցից ամենազգայունը և ամենավտանգվածը թերևս մեր բանկային համակարգն էր: Արդեն կարելի է արձանագրել, որ բանկային համակարգը լավագույնս դիմադրեց ներքաղաքական հզոր ցնցմանը: Դրա պատճառը մի կողմից անհնազանդության գործընթացներ նախաձեռնած ուժի կշռադատված գործողություններն էին, մյուս կողմից, իհարկե, բուն բանկային համակարգի և դրա կարգավորման գործառույթներ իրականացնող ՀՀ կենտրոնական բանկի պահվածքն էր և նրա կողմից իրականացված օպերատիվ քայլերը: Ամեն պահի կարող էր սկսվել բանկերից գումարները հանելու գործընթաց, որը որոշակի վտանգներ էր պարունակում: Երեկ՝ ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ իրենք մայիսի 8-ին կքվեարկեն վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին և այդ օրվանից Հայաստանը կունենա վարչապետ, կտրուկ նվազեցնում է բանկային համակարգին սպառնացող վտանգը: Նույնիսկ կարելի է պնդել, որ եթե այս օրերին բանկային համակարգը առանց լուրջ խնդիրների դիմացավ իրավիճակի ճնշմանը, ապա այսօրվանից սկսած վտանգները չեզոքացել են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր