211652_close_icon
views-count5174 դիտում article-date 23:30 02-05-2018

Արցախում մեկնարկել է պահեստազորային սպաներին մեղվափեթակների տրամադրման ծրագիրը

Ապրիլի 28-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի մասնակցությամբ մեկնարկել է պահեստազորային սպաներին մեղվափեթակների տրամադրման ծրագիրը, որը նախաձեռնել է «Հանի Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ծրագրի առաջնային նպատակն է՝ լուծել թոշակի անցած սպաների զբաղվածության խնդիրը՝ նոր թափ տալով մեղվաբուծության զարգացմանն Արցախում: Ըստ ծրագրի պատասխանատուների՝ սկսնակներին կտրամադրվի 20 մեղվաընտանիք, իսկ փորձառուներին՝ 40 մեղվաընտանիք: Արցախի մեղվապահների ասոցիացիան պարբերաբար վերապատրաստումներ կկազմակերպի ու փորձի փոխանակման հնարավորություն կստեղծի ծրագրի մասնակիցների համար: «Մաքուր մեղր արտադրելու համար Արցախն ունի համապատասխան բնակլիմայական պայմաններ, և արդեն ժամանակն է, որպեսզի մեր արտադրանքը իր տեղն ունենա նաև արտաքին շուկայում»,- նշել է Տիգրան Առստամյանը: Ծրագրի պատասխանատուներն էլ իրենց հերթին ավելացրեցին, որ մեղրն իրացման խնդիր չի ունենա: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է պետական աջակցությամբ: [b] Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային սպասարկման բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր