211652_close_icon
views-count6737 դիտում article-date 15:59 02-05-2018

Սվեն Ուլրայխ. Ներողություն եմ խնդրում իմ թիմից և երկրպագուներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալից» կրած պարտությանը (1:2, 2:2): «Խոսքեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ հիասթափությունս Չեմպիոնների լիգայից դուրս թռնելու առթիվ: Մենք անկասկած կարող էինք եզրափակիչ դուրս գալ և ամեն ինչ արեցինք: Բայց հետո ինձ հետ տեղի ունեցավ այդ սխալը: Ես դրան բացատրություն չունեմ: Կներեք: Ներողություն եմ խնդրում իմ թիմից և երկրպագուներից», ասել է դարպասապահը: Խաղի 2-րդ խաղակեսի սկզբում Ուլրայխի անհավանական սխալից հետո Կարիմ Բենզեման գնդակն ուղարկեց դատարկ դարպասը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր