211652_close_icon
views-count7811 դիտում article-date 15:24 02-05-2018

Յուպ Հայնկես. Մենք այնքան պահեր բաց թողեցինք, որ անիմաստ է բողոքել մրցավարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալից» կրած պարտությանը (1:2, 2:2): «Երկու խաղում էլ մենք ավելի ուժեղ էինք «Ռեալից»: Մենք համաշխարհային կարգի խաղ ցուցադրեցինք առաջին խաղակեսում, սակայն սարսափելի սխալն ամեն ինչ ջնջեց: Առաջին հերթին Տոլիսոն նման փոխանցում չպետք է աներ: «Ռեալի» լավագույն խաղացողը Կեյլոր Նավասն էր: 11 մետրանոց կար: Սակայն ես չեմ ատրաստվում այստեղ նվնվալ: Մենք «Ռեալին» այնքան չիրացված պահեր նվիրեցինք, որ իմաստ չունի բողոքել մրցավարությունից», ասել է Հայնկեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր