211652_close_icon
views-count3200 դիտում article-date 15:14 02-05-2018

Կոչ ենք անում անչափահասներին իջեցնել բեռնատարների թափքերից և հեռացնել ծանրաքաշ մեքենաները. ՀՀ ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթևեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Հայտարարությունում նաև ասվում է. «Ցուցարարների այդպիսի գործողություններն ուղևորափոխադրման կանոնների կոպիտ խախտում լինելուց զատ, ուղղակիորեն վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը: Մարդաշատ վայրում ծանրաքաշ ու մեծ ծավալով բեռնատարների երթևեկն ինքնին վտանգավոր է, իսկ երբ թափքում մարդկանց մեծ խմբեր կան, վտանգը բազմապատկվում է, հատկապես անչափահասների համար, որոնք հաճախ չեն գիտակցում, թե ինչպիսի ողբերգությամբ կարող են ավարտվել նման իրավիճակները: Բեռնատար մեքենաներով գործողության կազմակերպիչներին կոչ ենք անում մարդկանց ու առաջին հերթին անչափասներին իջեցնել թափքերից, մարդաշատ տարածքներից անհապաղ հեռացնել բեռնատար մեքենաները և այսուհետ ձեռնպահ մնալ այդ կարգի վտանգավոր ու անկանխատեսելի գործողություններից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր