211652_close_icon
views-count22159 դիտում article-date 14:48 02-05-2018

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով. Կարեն Կարապետյան

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նրանում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաեւ պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն եւ ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ եւ կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա: Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն: Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի»: Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել: Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

Նմանատիպ նյութեր