211652_close_icon
views-count4079 դիտում article-date 16:32 02-05-2018

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևին: Պետական նախարարը ողջունել է Դ. Մեդոևին հերթական այցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հարավային Օսիայի Հանրապետության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Արցախի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի: Երկկողմ շփումներին նոր որակ հաղորդելու նպատակով Ա. Հարությունյանն առաջարկել է լուրջ ուշադրություն դարձնել նաև գործարար կապերի ստեղծման և տնտեսական համագործակցության հարցերին: Դմիտրի Մեդոևը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Հարավային Օսիայում ևս բարձր են գնահատում Արցախի Հանրապետության հետ փոխգործակցության զարգացումը: Նա ողջունել է պետնախարարի առաջարկը երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ստեղծման առումով և ներկայացրել է Հարավային Օսիայի ունեցած հնարավորությունները,­ որոնք կարող են հիմք հանդիսանալ գործարար հետաքրքրությունների համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և կայուն հաղորդակցության ստեղծման մի շարք հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր