211652_close_icon
views-count53577 դիտում article-date 13:52 02-05-2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ կապված ներքաղաքական իրադարձությունների հետ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին: Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»:

Նմանատիպ նյութեր