211652_close_icon
views-count38127 դիտում article-date 13:04 02-05-2018

Արտակարգ դեպք Գյումրիում. 46-ամյա տղամարդը կասկածվում է 43-ամյա տղամարդուն ծեծելով մահ պատճառելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Սամվելյանի որոշմամբ ձերբակալվել է Գյումրի քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Գոռ Զաքարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 29-ին Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 31 շենքի 50 բնակարանի բնակիչ՝ 43-ամյա Ալեքսանդր Կարաևին ծեծելու մեջ, ինչի հետևանքով Ա. Կարաևը մահացել էր։ Նրան ապրիլի 29-ին բնակարանում մահացած վիճակում հայտնաբերել էին Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր կարծել էին, որ Ա. Կարաևը հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահացածի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին վնասվածքի հետքեր։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Կումայրիի ոստիկանություն էին բերման ենթարկել Գ. Զաքարյանին, ով կասկածվում էր նշված հանցագործության մեջ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Շիրակի մարզի քննչական վարչությունում։ Նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր