211652_close_icon
views-count102128 դիտում article-date 12:18 02-05-2018

Լոռու մարզպետը «միացել է ժողովրդի վարչապետի թեկնածուի կոչին ու հայտարարել է գործադուլ». Վանաձորի Հայքի հրապարակում շարունակվում է բողոքի անհնազանդության ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում՝ Լոռու մարզպետարանի դիմաց են հավաքվել մեծ թվով վանաձորցիներ, ովքեր պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպեն Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մարզպետը դեռևս «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» և հրաժարվում է կատարել բնակիչների օրինական պահանջը (լոռեցիները կատակում էին՝ ասելով. «Երևի միացել է ժողովրդի վարչապետի թեկածուի կոչին և ի նշան բողոքի՝ գործադուլ է անում), իսկ քաղաքապետ Մ. Ասլանյանը այս պահին իջել է հրապարակ և հանդիպում է ունենում ժողովրդի հետ։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր