211652_close_icon
views-count8286 դիտում article-date 11:28 02-05-2018

Հայաստանի ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ. հայտարարություն

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ: Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն /իրացվելիություն/, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Ավելին՝ հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները: ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար: Կրկին հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանգստություն և ապատեղեկատվության արդյունքում չցուցաբերել անհանգիստ վարքագիծ: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր