211652_close_icon
views-count13185 դիտում article-date 11:02 02-05-2018

Եվրամիությունը նոր կառավարության ձևավորման շուրջ համակողմանի երկխոսության կոչ է անում

Եվրամիությունը վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Այս մասին ասված է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցի հայտարարությունում: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29203672.html]«Ազատությունը»[/url]: Միաժամանակ, Եվրամիությունը երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում անչափ կարևորում է, որ «ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ իրավապահ մարմինները և հավաքների ու խոսքի իրենց իրավունքը իրացնողները, խուսափեն առճակատումից և զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես եղել է վերջին օրերին»: Եվրամիությունը շարունակում է քաջալերել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ՝ քաղաքացիական հասարակությանը, համակողմանի երկխոսություն սկսելու Սահմանադրությանը և հայ ժողովրդի շահերին համապատասխան նոր կառավարության ձևավորման շուրջ:

Նմանատիպ նյութեր