211652_close_icon
views-count46592 դիտում article-date 10:23 02-05-2018

Գլխավոր շտաբն այսօր պետք է իրականացնի մեր երկրի պաշտպանությունը. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գոյություն ունի Հայաստանում համակարգ, որը տարիների ընթացքում իրեն ցույց է տվել, ձևավորել է իր բոլոր օղակները, իր բոլոր ստորաբաժանումները։ Դա Հայկական բանակն է, պաշտպանության նախարարությունն է, և գլխավոր շտաբն է, և այդ գլխավոր շտաբն այսօր պետք է իրականացնի մեր երկրի պաշտպանությունը։ Բացի դրանից, պետության մեջ գոյություն ունի ինստիտուցիոնալ վերաբերմունք՝ որոշումների ընդունման նկատմամբ, այսինքն, հայրենիքը, պետությունը խաղաղ պայմաններից պատերազմական պայմանների փոխանցելու ժամանակահատված։ Այդ ամենը մենք փորձարկել ենք 2015 թ․-ին՝ «Շանթ – 2015» զորավարժության ժամանակ, և բոլորը իրենց գործառույթները, կարելի է ասել, բարձր մակարդակով իրականացրել են։ Գտնում եմ, որ եթե այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի գլխավորությամբ կարողացել են ժողովրդին իրենց ետևից տանել, ապա նրանք կարող են այդ համակարգի հնարավորություններից, պատրաստությունից օգտվել և անհրաժեշտության դեպքում ճիշտ խնդիրներ իրականացնել, իսկ նրանց այդ հարցում մենք բոլորս կարող ենք օգնել։ [b]Սեյրան ՕՀԱՆՅԱՆ ՀՀ պաշտպանության նախկին նախարար [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր