211652_close_icon
views-count23305 դիտում article-date 09:52 02-05-2018

Լոռին նորից ոտքի է ելել. «Մեր պայքարն արդար է. ժողովրդի թեկնածուն չի կարող չհաղթել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտից Լոռու մարզում վերսկսվել են բողոքի ակցիաներն, ու քաղաքացիները խումբ-խումբ Վանաձորում փակել են մի քանի փողոցներ և հայտարարում են՝ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները, մինչև ժողովրդի թեկնածուն չհաղթի։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բողոքի մասնակիցներն ասում էին. «Այն, որ ժողովուրդը հաղթելու է, դա գաղտնիք չէ, քանի որ փողոց դուրս եկած ժողովուրդը Չարենցի հոգով առաջնորդվող մասսան է։ Իսկ լոռեցիներն էլ շարունակում են իրենց պայքարը՝ հանուն մեր վաղվա ապագայի, հանուն Լոռվա աշխարհից ծնված մեծություններ Հովհաննես Թումանյանի, Հրանտ Մաթևոսյանի, Սոս Սարգսյանի և էլի մի քանի մեծերի երազած Հայաստանի կառուցման համար։ Ու վստահ ենք, որ այս պահին ժողովրդի թենածուն կկարողանա իրագործել մեր պահանջները։ Իսկ մեր պահանջն է՝ ունենալ արժանապատիվ կյանք և ապրել սոցիալական լավ ու արդար երկրում»։ *** 11։00 Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնեց, որ ամբողջովին փակ են Վանաձորի գլխավոր փողոցները, և բողոքի ակցիային միացել է նաև «Գլորիա» կարի ֆաբրիկայի ողջ կոլեկտիվը, որի անդամների թիվը գերազանցում է 3 հազարը և Վանաձորի բոլոր ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում դասադուլ է։ Բոլորը մեկ բռունցք դարձած՝ միացել են համաժողովրդական շարժմանը։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր