211652_close_icon
views-count20191 դիտում article-date 09:34 02-05-2018

Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները. մի շարք փողոցներ փակվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտից Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Մեծ թվով ցուցարարներ ավտոմեքենաներով փակել են ճանապարհների երթևեկելի գոտիները։ Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը։ Ն. Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56-ը։ Նշենք, որ քվեարկությունից 7 օր անց՝ մայիսի 8-ին, անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+

Նմանատիպ նյութեր