211652_close_icon
views-count60159 դիտում article-date 20:33 01-05-2018

Ասում եք՝ ձայնը տեղ է հասել, մենք կանենք. ո՞վ էր մինչ այսօր ձեր ձեռքը բռնել. Սասուն Միքայելյանը՝ ՀՀԿ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն իշխող ՀՀԿ-ին հորդորում է զուգահեռներ տանել 2008 թ.-ի մարտի 1-ի հետ, քանի որ ինքն ամեն բան անգիր հիշում է: Նա հիշեց, որ ժամանակին ոստիկանությունը դպրոցներ էր մտնում և ահաբեկում, ծեծում աշակերտներին, ավելին՝ նա շեշտեց, թե իրենց մոտ՝ Հրազդանում, տեռոր է եղել: Միքայելյանը հիշեցրեց, որ այսօր էլ ոստիկանության աշխատակիցները վրաերթի են ենթարկել աշակերտներին: «Սա ձեր իշխանություն է՝ ժամանակին ծեծում էին, հիմա վրաերթի են ենթարկում, պարզապես տեխնիկան է զարգացել: Եթե 2008 թ.-ին ուսուցիչները բնամթերքով էին կաշառք վերցնում, հիմա «քեշ» փողով են վերցնում»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/Sasun-mikayelyan/2675882]այստեղ[/url] Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=2&v=lUZk_xsZcHU]a1plus[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր