211652_close_icon
views-count7138 դիտում article-date 17:37 01-05-2018

Բրազիլական Սան Պաուլույում հրդեհի հետևանքով 26 հարկանի շենք է փլուզվել. կա 1 զոհ, 3 անհետ կորած

Բրազիլական Սան Պաուլու քաղաքի կենտրոնում հրդեհի հետևանքով 26 հարկանի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարային ճանաչված շենքում հրդեհի պահին եղել է, ըստ տարբեր աղբյուրների տվյալների՝ 50-ից 80 մարդ: Նրանց մեծ մասը հասցրել է տարհանվել: Հրդեհի հետևանքով կա 1 զոհ, ևս 3-ը անհետ կորած են համարվում: Հրդեհի վայրում աշխատում է 160 հրշեջ-փրկարար՝ 57 մարտական հաշվարկով: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է շենքի 5-րդ հարկում՝ գազի բալոնի պատճառով:

Նմանատիպ նյութեր