211652_close_icon
views-count15808 դիտում article-date 17:20 01-05-2018

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը շարունակում են հաղթարշավը

Ռուսաստանում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Քառորդ եզրափակչում հերթական վստահ հաղթանակն է տարել օլիմպիական չեմպիոն` Արթուր Ալեքսանյանը` 8:0 հաշվով առավելության հասնելով Հունաստանի ներկայացուցիչ Լաոկրատիս Կեսիդիսի նկատմամբ: Ալեքսանյանը պայքարը կշարունակի ԵԱ-ի կիսաեզրափակչում, որտեղ կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մաթի Էլիաս Կուոսմանենի հետ: 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արմեն Մելիքյանը քառորդ եզրափակչում 4:12 հաշվով պարտվել է Վրաստանը ներկայացնող Դաթո Չխարտիշվիլիին: 82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Տիխոմիրովին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մրցաշարի այս փուլում Մանուկյանի մրցակիցը կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Լասլո Սաբոն:

Նմանատիպ նյութեր