211652_close_icon
views-count49986 դիտում article-date 15:45 01-05-2018

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՈՒՂԻՂ

Ռուսաստանում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական մեր մյուս ըմբիշները և բոլորն էլ հաղթանակ են տարել: 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և 8:7 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Մոլդովան ներկայացնող Վիկտոր Կիոբանուի նկատմամբ: Մրցաշարի քառորդ եզրափակչում Մելիքյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Դաթո Չխարտիշվիլիի հետ: 67 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 5:3 հաշվով հաղթել է սերբ Մատե Նեմեսին:Քառորդ եզրափակչում Ասլանյանի մրցակիցը կլինի ռուս Արտյոմ Սուրկովը: Քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը` մաքուր հաղթանակ տանոլ Խորվաթիայի ներկայացուցիչ Բոզո Ստարցևիչը: Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում վստահ հաղթանակ է տարել նաև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Վերջինս 9:0 հաշվով առավելության է հասել Իսրայելը ներկայացնող, ազգությամբ հայ Ռոբերտ Ավանեսյանի նկատմամբ: Ալեքսանյանը քառորդ եզրափակչում կմրցի Հունաստանի ներկայացուցիչ Լաոկրատիս Կեսիդիսի հետ: Մրցաշարի ուղիղ ընթացքը՝ [url=http://wrestrus.ru/news/Novosti_turnirov/chempionat_evropi_2018/on_line_videotransljacija_chempionata_evropi_po_bor_be_v_kaspijske_vtoroj_den]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր