211652_close_icon
views-count6661 դիտում article-date 15:23 01-05-2018

Ռոնալդո. Ինյեստան արժանի էր «Ոսկե գնդակին». նա պատմության լավագույն իսպանացի խաղացողն է

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է այն հարցին, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր կարիերայում այդպես էլ չարժանացավ «Ոսկե գնդակին»: «Ինյեստան արժանի էր «Ոսկե գնդակին», սակայն դա նրան առանձնապես պետք էլ չէր: Նա այդպես էլ ունի տիտղոսների ֆանտաստիկ ցուցակ և հրաշալի կարիերա: Նա պատմության մեջ լավագույն իսպանացի ֆուտբոլիստն է, ես շնորհակալ եմ նրան խաղի, վարպետության և մեծահոգության համար», ասել է Ռոնալդոն:

Նմանատիպ նյութեր