211652_close_icon
views-count10437 դիտում article-date 14:38 01-05-2018

Ժորդի Ալբա. Վստահ եմ, որ «Ռեալի» խաղացողներին արգելել են չեմպիոնական միջանցք բացել

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան անդրադարձել է այն փաստին, որ «Ռեալը» չի ցանկանում կատալոնական ակումբի համար չեմպիոնական միջանցք բացել: «Իհարկե, «Բարսելոնան» դա կաներ: Մենք դա արդեն արել ենք «Բերնաբեույում»: Վստահ եմ, որ դա վերևից իջեցված հրահանգ է, այլ ոչ թե, որ խաղացողները դեմ են: Որոշում կայացնողները մենք չենք: Յուրաքանչյուր ոք ազատ է հարգել, ում ցանկանում է: Մենք չենք խաղացել աշխարհի ակումբային առաջնությունում: Մենք միջանցք էինք բացել «Ռեալի» համար «Բերնաբեույում»՝ Իսպանիայի առաջնությունում: Եթե նրանք չեն ցանկանում նույնը անել, ապա միայն այն պատճառով, որ նրանց արգելել է ղեկավարությունը», ասելէ Ալբան:

Նմանատիպ նյութեր