211652_close_icon
views-count14997 դիտում article-date 14:31 01-05-2018

Մենք պատրաստ ենք մեր ձայները անշահախնդիր տալ. Գ. Ծառուկյանը՝ ԱԺ-ում այսօրվա քվեարկության մասին. tert.am

Դուք բոլորդ տեսել եք, գիտեք, որ Ծառուկյանը տիրապետում է իրավիճակին, գիտի խնդիրները, դրանց լուծելու ձևերը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/Tsarukyan/2675485]Tert.a[/url]m-ը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն` անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից սկսած շարժմանը: Նա շեշտեց՝ իրենք կտրված չեն իրականությունից և միշտ շփվում են քաղաքացիների հետ, ինչի արդյունքում լավ տիրապետում են խնդիրներին: «Մինչև մեր ներկայացրած 15 կետերը չընդունվեն, ոչ մի բան չի կարող լինի: Թե չէ դատարկ-դատարկ խոսալով` 7%, 10 % ասելով չի: Ամենակարևորը՝ մարդիկ դա իրանց մաշկի վրա, իրենց առօրյայի վրա պիտի զգան: Թե չէ ասելով, թվեր նկարելով չի. դրա համար էլ այս իրավիճակը ստեղծվեց»,- ընդգծեց նա: Հարցին` ժամանակավոր կառավարության հետ համագործակցություն լինելո՞ւ է, Ծառուկյանը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում, հանդիպել ենք Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ենք, թե այս իրավիճակից դուրս գալու համար ինչ է պետք անել, քննարկել ենք կարճ: Ինձ թվում է` հետագայում նորից կքննարկենք»,- նշեց հա ՝ հավելելով, թե իրենց «սազական» չէ պաշտոնների հարց քննարկելը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/Tsarukyan/2675485]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր