211652_close_icon
views-count6238 դիտում article-date 14:15 01-05-2018

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» այսօր կփորձի հրաշք կատարել Մադրիդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի Մյունխենի «Բավարիային»: Առաջին հանդիպումը Մյունխենում ավարտվել էր մադրիդցիների հաղթանակով՝ 2:1, և պատահական չէ, որ բուքմեյքերական գրասենյակները երկու խաղերի արդյունքով հավակնորդ են համարում «Ռեալին», որը շարունակում է երթը դեպի երրորդ անընդմեջ տիտղոսը: Սակայն քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չի լինում: Եթե թուրինցիները տանը 0:3 հաշվով պարտվելուց հետո Մադրիդում քիչ էր մնում ետ բերեին կորցրածը, ապա «Բավարիայի» դեպքում ընդամենը 2 գնդակ է պահանջվում: Մեզ հերթական ահեղ ճակատամարտն է սպասվում: Գլխավոր մրցավարը լինելու է թուրք Ջունեյթ Չակիրը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր