211652_close_icon
views-count5123 դիտում article-date 12:05 01-05-2018

Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 28-ին Ավինյոն քաղաքի Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթի խոսքերով հանդես են եկել Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը և Ավինյոնի շրջանի ֆրանկո-հայկական ասոցիացիայի նախագահ Վերոնիկ Մարդոյան-Բրունան: Ֆրանսիական երգչախումբը կատարել է Երևան-Էրեբունի երգը, ինչից հետո կայացել է ծաղկեպսակների զետեղման արարողություն: Միջոցառմանը ներկա էին Ավինյոնի քաղաքապետ տկն. Սեսիլ Էլը, սենատոր Կլոդ Օն, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժան-Ֆրանսուա Սեզարինին, տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորներ, շրջանի և դեպարտամենտի ղեկավարության, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր