211652_close_icon
views-count8073 դիտում article-date 10:05 01-05-2018

Բիլ Գեյթսը չի ընդունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը դառնալու առաջարկը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր գործարար և հասարակական գործիչ Բիլլ Գեյթսին առաջարկել է զբաղեցնել նախագահի՝ գիտության հարցերով խորհրդականի պաշտոնը, սակայն Microsoft-ի հիմնադիրը հրաժարվել է առաջարկից, գրում է Rosbalt-ը։ Statnews թերթին տված հարցազրույցում Գեյթսը պատմել է, որ քննարկել է նախագահի հետ գրիպի դեմ բացառիկ պատվաստանյութ մշակելու հարցը, ինչի համար ինքը պատրաստ է 12 մլն դոլար ներդնել։ Թրամփի հետ զրույցում նա նաև հիշեցրել է, որ նշված պաշտոնը 2017 թվականի հունվարից թափուր է, իսկ Թրամփն առաջարկել է իրեն դառնալ այդ հարցով խորհրդականը։ Գեյթսն ընդգծել է, որ զբաղեցնելով այդ պաշտոնը՝ ինքը ժամանակ է վատնելու։

Նմանատիպ նյութեր