211652_close_icon
views-count12345 դիտում article-date 23:30 30-04-2018

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է Javelin հակատանկային հրթիռային համալիրներ. Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերը հասել են Ուկրաինա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱՄՆ ՊԵտդեպը: Նշվում է, որ Ուկրաինայում իմացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային հակատանկային հրթիռային համակարգեր տրամադրելու պլանը հաստատելու մտադրության մասին 2017 թվականի վերջում: Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքը նախատեսում է 37 համալիրների և նրանց համար 47 մլն դոլար արժողությամբ 210 հրթիռի առաքումը Ուկրաինա: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է ԱՄՆ-ից Ուկրաինայի զինված ուժերին հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարումը և Facebook-ի էջում այս որոշման համար շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր