211652_close_icon
views-count16716 դիտում article-date 20:40 30-04-2018

Մոսկվայում գրանցվել է տարվա ամենատաք օրը

Այսօր՝ ապրիլի 30-ին, Մոսկվայում 2018 թ.-ի ամենատաք օրն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։ Օդի ջերմաստիճանը կազմել է +23,5 աստիճան ու կշարունակի բարձրանալ։ Նշվում է, որ նախորդ ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել էր ապրիլի 10-ին, երբ օդի ջերմաստիճանը կազմել էր +21,1 աստիճան: Մոսկվայում հայտարարված է եղանակային վտանգավորության «նարնջագույն» աստիճան։ Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Մոսկվայում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ և մոտակա օրերին՝ մինչև մայիսի 4-ը, կկազմի +27 աստիճան:

Նմանատիպ նյութեր