211652_close_icon
views-count2515 դիտում article-date 16:29 30-04-2018

Եղեգնաձորում իժ տեսակի օձը մտել է ավտոմեքենայի մեջ. ԱԻՆ

Ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օձը նկատվել է Գ. Ե.-ին պատկանող «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում: Փրկարարները հայտնաբերել են 40 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր