211652_close_icon
views-count5935 դիտում article-date 14:58 30-04-2018

Բաթումում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 24-ին Բաթումում հայ համայնքի ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին: Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց Սրբոց բարեխոսության կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացան ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություններ: Հիշատակի արարողության շրջանակներում կազմակերպվել էր բացօդյա ցուցահանդես, որում ներկայացված էին գերմանացի հումանիստ Արմին Թ. Վեգների՝ Մեծ եղեռնի դրվագները պատկերող լուսանկարները: Ներկաների առջև ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավրապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությանը, որը կօգնի զերծ պահել մարդկությանը նոր աղետներից: Միջոցառումներն ավարտվեցին Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթա-մշակութային կենտրոնում, որտեղ հայ երիտասարդների, դպրոցականների և նախակրթարանցիների մանակցությամբ կայացավ հիշատակի գրական-երաժշտական ներկայացում՝ Կոմիտասի, Պարույր Սևակի և այլ հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր