211652_close_icon
views-count8039 դիտում article-date 10:21 30-04-2018

Գազատարի վնասման պատճառով 3 գյուղերի գազամատակարարումը դադարեցվել է. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02։35-ի սահմաններում Մասիս քաղաքի տարածքում ավտոմեքենայի հարվածի հետեւանքով վնասվել է միջին ճնշման գազատարը։ Ընկերությունը հայտնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Սիփանիկ, Նորամարգ եւ Սիս գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։ Վերը նշված համայնքների գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնման աշխատանքների ավարտից անմիջապես հետո։

Նմանատիպ նյութեր