211652_close_icon
views-count29482 դիտում article-date 22:14 29-04-2018

Անգլիա. Մխիթարյանն իր վերադարձը նշեց «Մանչեսթեր Յունայթեդին» խփած գոլով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 36-րդ տուրի գլխավոր խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Արսենալին»: «Ատլետիկոյի» հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ Արսեն Վենգերը գործնականում երկրորդ կազմն էր դուրս բերել «Օլդ Տրաֆորդ»: Վնասվածքի հետ կապված երկարատև ընդմիջումից հետո «Արսենալի» կազմում ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին էլ վիճարկված էր դառնալ հանդիպման հերոսներից մեկը: Առաջին խաղակեսում դաշտի տերերը բացեցին հաշիվը՝ աչքի ընկավ Պոգբան: Երկրորդ խաղակեսումմ անհատական բարձր վարպետության շնորհիվ Մխիթարյանը հեռահար հարվածով գրավեց Դե Խեայի պաշտպանած դարպասը: Հարկ է նշել, որ հայ ֆուտբոլիստը չտոնեց իր գոլը՝ դրանով հարգանք ցուցաբերելով նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և նրա երկրպագուների հանդեպ: 75-րդ րոպեին Մխիթարյանը «Օլդ Տրաֆորդի» երկրպագուների բոււռն ծափահարությունների ներքո փոխարինվեց: Իսկ խաղի հանգուցալուծումը տեղի ունեցավ հանդիպման ավելացված ժամանակում, երբ բարձրահասակ Մարուան Ֆելայնին գլխի հարվածով գրավեց «Արսենալի» դարպասն ու հաղթանակ պարգևեց թիմին՝ 2:1: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 77 միավորով մնաց 2-րդ տեղում՝ 16 միավորով ետ մնալով չեմպիոն դարձած «Մանչեսթեր Սիթիից»: «Արսենալը» 57 միավորով մնաց 6-րդ տեղում: Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 2:1 Պոլ Պոգբա, 16, Մարուան Ֆելաինի, 90+2 – Հենրիխ Մխիթարյան, 51
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր