211652_close_icon
views-count8110 դիտում article-date 11:00 29-04-2018

Իրականացնել բարեխիղճ բանակցություններ` ՀՀ-ում նոր կառավարության ձևավորման շուրջ. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին՝ հորդորելով իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ: Հիթեր Նոյերթի հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ «Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը: Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:

Նմանատիպ նյութեր