211652_close_icon
views-count43775 դիտում article-date 10:10 29-04-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բեռնատար ГАЗель-ը բախվել է կայանված Saturn-ին. վերջինը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Նոր Կյուրին գյուղի սկզբնամասում՝ Թռչնաբուծարանի հարևանությամբ, բախվել են 34-ամյա Տիգրան Մխիթարյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի 35 ՏT 819 և 32-ամյա Էդգար Գաբոյանին պատկանող Saturn մակնիշի 35 GT 067 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Saturn-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տրգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտաան հաշվարկով: Հրշեջ-փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքն ու սահմանազատել տարածքը և ավտոմեքենան քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերել ձորակից: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումրատակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատար ГАЗель-ը, ով բախվել է Saturn-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր