211652_close_icon
views-count11979 դիտում article-date 17:49 28-04-2018

Ժոզե Մոուրինյո. Ցավում եմ Վենգերի հետ կապված տհաճ պահերի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Արսենալի»հետ խաղից առաջ անդրադարձել է Արսեն Վենգերի հետ հարաբերություններին: «Ինչ որ պահեր եղել են. վեճեր, ժեստեր, առանց որոնց ավելի լավ կլիներ: Երբ ես Անգլիա եկա, «Արսենալը» անհաղթելի չեմպիոն էր: Եվ առաջին տարիներին մենք նրա հետ պայքարում էինք տիտղոսների համար: «Արսենալը» անհավանական թիմ էր: Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Նրանք դրդեցին մեզ առավելագույն մակարդակի հասնել: Արդյո՞ք ես ափսոսում եմ տհաճ միջադեպերի համար: Այո: Վստահ եմ, որ Վենգերը՝ նույնպես», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր